Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԵԱՀԿ գործող նախագահը գրավոր առաջարկ Երևանին չի փոխանցել. վարչապետի աշխատակազմ

18.04.2022, 22:49
ԵԱՀԿ գործող նախագահի Երևան վերջին այցի ընթացքում գրավոր որևէ առաջարկություն հայկական կողմին չի փոխանցվել
ԵԱՀԿ գործող նախագահը գրավոր առաջարկ Երևանին չի փոխանցել. վարչապետի աշխատակազմ
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. ԵԱՀԿ գործող նախագահի Երևան վերջին այցի ընթացքում գրավոր որևէ առաջարկություն հայկական կողմին չի փոխանցվել, հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի այս մարտի վերջին և ապրիլի սկզբին Թբիլիսի, Բաքու ու Երևան կատարած տարածաշրջանային այցելությունից հետո Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը ապրիլի 5-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեցլ է, թե Ռաուն առաջարկներ է բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարվելով մանրամասնել, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։

«Ազատությունը» հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով հստակեցնել` ի՞նչ առաջարկների մասին է խոսքը։

«Հատկանշական է, որ վարչապետի աշխատակազմի պատասխանում նշված է միայն գրավոր առաջարկի մասին։ Պարզ չէ՝ արդյոք Ռաուն բանավոր ինչ-որ առաջարկներ էր բերել Երևան», – նշվում է «Ազատություն» կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Զբիգնև Ռաուն տարածաշրջանային այցի արդյունքում արված հայտարարության մեջ կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բանակցությունների միջոցով։–0–