Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին լարված վիճակի մասին

13.07.2020, 21:40
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին լարված վիճակի մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին լարված վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասվում է. 

«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների, ինչպես նաև այլ աղբյուրների հաղորդումների համաձայն՝ հուլիսի 12-13-ը հրադադարի լուրջ խախտում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, ինչը հանգեցրել է կորուստների: Տարբեր տրամաչափի հրետանի է կիրառվել երկու ուժերի կողմից:

Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ափսոսանք են հայտնում մարդկային կյանքերի կորստի համար և իրենց ցավակցությունն են հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչը միջադեպի մեկնարկի պահից ի վեր անմիջական կապի մեջ են եղել հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ»։ 

Նշվում է, որ կողմերը միմյանց են մեղադրել պայքարը սկսելու մեջ: Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը կանխելու իրավիճակի հետագա բոլոր սրումները, այդ թվում և նրանց միջև առկա անմիջական շփման ուղիների օգտագործումը: 

«Մինսկի խմբի համանախագահները նաև կոչ են անում կողմերին հնարավորինս շուտ վերականգնել կայուն բանակցությունները և ընդգծում են ԵԱՀԿ դիտորդներին տարածաշրջան վերադարձնելու կարևորությունը հենց որ պայմանները թույլ տան»,- ասվում է հայտարարության մեջ։-0-