Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան

10.04.2024, 13:10
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում։ 

«Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորում է արդյո՞ք անվտանգություն, ո՛չ, չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացումը: Այս բացասական երաշխիքը պետք է չեզոքացնենք: Արդյո՞ք այդ գործելաոճը երաշխավորում է, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի, չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի վրա», – ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև անդրադարձել է հաջորդ հարցին՝  իսկ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումը և դրա արդյունքների իրագործումը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։

«Չի  երաշխավորում, բայց նշված հատվածում սահմանազատում  իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի  մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները և այս նեգատիվ  երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք», – ասել է Փաշինյանը։