Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Դաիվթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

11.01.2024, 13:32
Հունվարի 5-ին՝ մարզային այցելությունից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել, համաձայն որի՝ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել էր պաշտոնից
Դաիվթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի․/ԱՌԿԱ/․ Արմավիր քաղաքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ: Որոշման նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Դավիթ Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,- ասված է որոշման նախագծում:

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին՝ մարզային այցելությունից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել, համաձայն որի՝ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել էր պաշտոնից:–0–