Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Դադարեցվել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի լիազորությունները

12.09.2019, 12:26
ԱԺ նախագահի խոսքով, համապատասխաբան գրությունն ուղարկվել էմ Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին։
Դադարեցվել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Դիմումի հիման վրա` դադարեցվել են պատգամավոր Էդգար Առաքելյանի լիազորությունները։ Այս մասին հինգշաբթի ԱԺ նիստի ժամանակ տեղեկացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Համապատասխաբան գրությունն ուղարկել եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին», – տեղեկացրեց նա։

Մանդատը վայր դնելու ցանկության մասին Էդգար Առաքելյանը հայտարարել է Facebook–յան իր էջում օգոստոսի 29–ին` տեղեկացնելով, որ պատճառները խիստ անձնական են։

ԶԼՄ–ները հաղորդում են, որ Առաքելյանի փոխարեն պատգամավորի պաշտոնը կզբաղեցնի «Իմ քայլը» խմբակցությունից Ավագանու անդամ, ռեժիսոր Արթուր Մանուկյանը։–0–