Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Չնայած կրակի դադարեցման համաձայնագրին, Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է

10.10.2020, 23:36
Չնայած կրակի դադարեցման համաձայնագրին, Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է
Չնայած կրակի դադարեցման համաձայնագրին, Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է։

Այս մասին հայտնել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–