Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

23.07.2019, 16:01
Բրիտանացի եվրասկեպտիկ Բորիս Ջոնսոնը հաղթել է Միացյալ Թագավորություններում իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրություններում։
Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./ԱՌԿԱ/. Բրիտանացի եվրասկեպտիկ Բորիս Ջոնսոնը հաղթել է Միացյալ Թագավորություններում իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրություններում։ Այս մասին հայտնի է դարձել երեքշաբթի` ընտրարշավի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Ջոնսոնի թեկնածության օգտին քվեարկել է Պահպանողական կուսակցության 92153 շարքային անդամ, իսկ Ջոնսոնի ընդդիմախոսի` Ջերեմի Հանթի օգտին` 46656 անդամ։

Այսպիսով, Ջոնսոնը չորեքշաբթի կփոխարինի Թերեզա Մեյին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում, իսկ արդեն հինգշաբթի կանցկացնի նոր կառավարության առաջին նիստը։–0–