Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Բլինքենն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ ԱՄՆ պետքարտուղարը հիշեցրել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքները պահպանելու կարևորությունը

17.09.2024, 10:12
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
Բլինքենն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ ԱՄՆ պետքարտուղարը հիշեցրել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքները պահպանելու կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և վերահաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի կայքը։

«Պետքարտուղարը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, այդ թվում՝ սահմանների սահմանազատումը կարգավորելու մասին համաձայնագիրը: Պետքարտուղարը և նախագահ Ալիևը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ համագործակցության ոլորտները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները և մարդու իրավունքները պահպանելու կարևորությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։