Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպ

28.03.2024, 11:39
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 1-5-ը Բրյուսել կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը կմիանան Հայաստանի հետ ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը՝ ի դեմս Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քննարկելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը տնտեսական կայունության հարցում նրա առևտրային գործընկերության դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքները բավարարելու գործում, ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Միլլերը չի բացառել, որ զրույցի ընթացքում կարող է Ադրբեջանի հետ կապված հարց ծագել, սակայն բրյուսելյան հանդիպման նպատակը դա չէ։

«Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի Հայաստանի տնտեսական կայունությանը, որն աշխատում է իր առևտրային գործընկերության դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքները բավարարելու ուղղությամբ»,- ընդգծել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Նա չի համաձայնել Ադրբեջանի արձագանքի հետ, որտեղ ասվում է, որ «ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է կիսեն պատասխանատվությունը հնարավոր էսկալացիայի համար այս հանդիպումից հետո»:

«Այս հանդիպման ուշադրության կենտրոնում տնտեսական կայունությունն է, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունը և բավարարել հումանիտար կարիքները: Ես չեմ հասկանում, թե ինչու դա կարող է հանգեցնել էսկալացիայի կամ առաջացնել աշխարհի որևէ երկրի մտահոգությունը», – ասել է Միլլերը։–0–