Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Բակո Սահակյանի հրամանով` Կարեն Աբրահամյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից

24.02.2020, 15:57
Բակո Սահակյանի հրամանով` Կարեն Աբրահամյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Ջալալ Հարությունյանը
Բակո Սահակյանի հրամանով` Կարեն Աբրահամյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–