Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն անարգելք մտավ դատարանի շենք

20.05.2019, 10:43
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, չնայած վարչապետ Փաշինյանի աջակիցների կողմից դատարանների շենքերի մուտքերի արգելափակմանը, կարողացավ անարգելք մտնել դատարանի շենք։
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն անարգելք մտավ դատարանի շենք

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, չնայած վարչապետ Փաշինյանի աջակիցների կողմից դատարանների շենքերի մուտքերի արգելափակմանը, կարողացավ անարգելք մտնել դատարանի շենք։

Նախօրեին ՀՀ վարչապետը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով վաղը արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել է ՀՀ վարչապետը։

Հարությունյանը հաստատեց, որ այսօր ժամը 12։00–ին տեղի կունենա խորհրդակցություն վարչապետի հետ և չպատասխանելով լրագրողների մյուս հարցերին` մտավ շենք։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով աղմկահարույց դատական գործընթացը մայիսի 18–ին նոր թափ ստացավ դատավոր Դավիթ Գրիգորյանի ընդունած որոշումից հետո։

Մայիսի 18–ին, Գրիգորյանը, քննելով Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու հարցը, որոշեց կալանքից ազատ արձակել Քոչարյանին` Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։ ԶԼՄ–ների տվյալներով, Սահակյանն ու Ղուկասյանը որպես գրավ վճարել են 500 հազարական դրամ (ավելի քան 1000 դոլար)։–0–