Այսօր Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարարը
27.10.2023,
10:06
Հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի համատեղ մամուլի ասուլիսը։
Հայ-հունգարական հարաբերությունների մասին
Հայաստանը դադարեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ 2012 թվականին այն բանից հետո, երբ Հունգարիան հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված և հայրենիքում ներում շնորհված Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։
2022 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվեցին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Այս տարվա մայիսին՝ 11 տարվա դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից հետո, երկրները նշանակեցին ոչ ռեզիդենտ դեսպաններ՝ Հայաստանում Հունգարիայի դեսպան է դարձել Աննա Մարիա Սիկոն (նստավայրը՝ Թբիլիսի), իսկ Աշոտ Սմբատյանը (միաժամանակ՝ ՀՀ դեսպանը Վրաստանում, նստավայրը՝ Թբիլիսի) դարձել է Հունգարիայում ՀՀ դեսպան):-0-