Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Այս պահին Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան. Քոչարյանի փաստաբան

17.09.2019, 17:02
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պահանջել են նրա նկատմամբ կիրառել ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ։
Այս պահին Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան. Քոչարյանի փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պահանջել են նրա նկատմամբ կիրառել ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեքշաբթի վճռեց կալանքի տակ թողնել Քոչարյանին։ Իսկ նախօրեին «Իմ քայլը» իշխող խմբակցությունը հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մեկնարկի մասին։

Ինչպես նշեց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, այս պահին Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան` հաշվի առնելով այն, որ քննության և դատավարության ամբողջ ընթացքում Քոչարյանի կողմից չի եղել դատաքննությանը խոչընդոտելու կամ մասնակցությունից խուսափելու ոչ մի դեպք:

«Քոչարյանի կողմից Սահմանադրությունը խախտելու մասին հրապարակային հայտարարություններից հետո նա ինքնակամ վերադարձավ Հայաստան և մասնակցեց քննչական գործողություններին` մշտապես ներկայանալով քննիչների պահանջի դեպքում», – ասաց Խուդոյանը։

Փաստաբանի խոսքով, Քոչարյանի կալանքի մասին կրկնակի որոշոմից հետո նա ինքնակամ ներկայացել է, իսկ 4 ամիս գտնվելով ազատության մեջ` չի միջամտել քննությանն ու չի արել նման փորձեր։

«Հաշվի առնելով նրա վարքը, հետագա զարգացումները, գործի քննությանը միջամտելու սպառնալիքի բացակայությունը` մենք բավարար պայմաններ ենք տեսնում Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար», – նշեց Խուդոյանն` ավելացնելով, որ պետք է հաշվի առնել Քոչարյանի անձը, այդ թվում` այն, որ նա եղել է Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահը, Արցախի հերոս իր ռազմական ձեռքբերումների համար, վայելում է հեղինակություն Հայաստանում և նրա սահմաններից դուրս։

Նա նշեց, որ Քոչարյանն ու նրա հարազատները պատրաստ են փոխանցել գրավը, որը կորոշի դատարանը և տրամադրել երաշխիքներ, որ նա չի լքի երկիրը։

Փաստաբանը նաև նշեց, որ գրավ նշանակելիս պետք է հաշվի առնել այն փաստը, որ Քոչարյանի և նրա հարազատների գույքն անօրինական կալանքի տակ է։

Փաստաբան Հայկ Ալումյանն իր հերթին նշեց, որ դատարանի բոլոր որոշումները կրում են ենթադրական բնույթ և հասկանալի չէ, թե ում կանխատեսումներն են ճիշտ։

«Ռոբերտ Քոչարյանը հինգ ամիս գտնվել է ազատության մեջ, բայց ոչ մի փաստ չկա, որ նա խոչընդոտել է դատարանին կամ խուսափել է։ Այդպիսով ոչ մի նախապայման չկա նրա՝ կալանքի տակ գտնվելու համար։ Չնայած զննման համար Գերմանիա գնալու խիստ անհրաժեշտությանը՝ Ռոբերտ Քոչարյանը քննությանը տեղեկացրել է, և, մերժողական պատասխան ստանալով, վերադարձրել է տոմսը և չի գնացել», – ասաց Ալումյանը։

Քոչարյանի մյուս փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ հիմքեր չի տեսնում Քոչարյանին կալանքի տակ պահելու համար, բացի այդ, բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես ճնշում են գործադրում դատարանի վրա Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության հետ կապված որոշումների նախօրեին։–0–