Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվեց Անահիտ Ավանեսյանը

18.01.2021, 18:17
Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը
Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվեց Անահիտ Ավանեսյանը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի այսօրվա հրամանագրով, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ազատել առողջապահության նախարարի պաշտոնից», – նշվում է նախագահի հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով, առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար։

Ավանեսյանը առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել 2018թ.–ի մայիսի 25–ին։–0–