Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Արմեն Գրիգորյանը և Լուի Բոնոն քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

25.07.2024, 13:42
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ
Արմեն Գրիգորյանը և Լուի Բոնոն քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հուլիսի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ, հայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին: 

ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը: