Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Արծրուն Հովհաննիսյան. վաղ առավոտյան հակառակորդը մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել է գրավել մեր դիրքերը, սակայն հետ է շպրտվել

16.10.2020, 10:16

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։

«Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ», – նշել է նա։–0–