Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Արցախում հայտարարել են, որ տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել

11.11.2020, 23:37
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը կոչ է արել Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը տներից
Արցախում հայտարարել են, որ տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը կոչ է արել Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը տներից: 

«Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- գրել է նա Facebook-յան իր էջում:-0-