Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Արցախում հակառակորդը հարվածային ԱԹՍ–ներ է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ

11.08.2021, 11:06
Հայկական կողմը կորուստներ չի ունեցել
Արցախում հակառակորդը հարվածային ԱԹՍ–ներ է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱն, 11 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և  08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը:  

Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

«Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–