Արցախում հակառակորդի 2 ԱԹՍ է խոցվել. ՊԲ
18.10.2020,
18:17
Արցախում հակառակորդի 2 ԱԹՍ է խոցվել
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՊԲ հակաօդային պաշտպանությունը խոցել է հակառակորդի 2 ԱԹՍ։
Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը Facebook-յան իր էջում։
«Չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը: ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները, հաջողությամբ հավաստանշելով թշնամական անօդաչուների թռիչքները, խոցել են 2 ԱԹՍ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 18–ին ժամը 00։00–ին ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի մեջ է մտել հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունը:

Սակայն և գիշերը (զինադադարի ուժի մեջ մտնելուց մի քանի րոպե անց), և կիրակի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են զինադադարը հյուսիսային և հարավային ուղղություններով։ Արցախի ՊՆ–ի տվյալներով, հակառակորդը կիրառում է հրետանի, հրաձգային զինատեսակներ, հրթիռներ և ԱԹՍ–ներ։
Ստեփանակերտում հայտարարել են, որ ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։–0–