Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Արցախում Ադրբեջանի արձակած կրակոցից 51–ամյա տղամարդ է վիրավորվել (ՖՈՏՈ)

10.03.2022, 12:22
Ականը պայթել է տան բակում. ՖՈՏՈ
Արցախում Ադրբեջանի արձակած կրակոցից 51–ամյա տղամարդ է վիրավորվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. Այսօր, ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել, հաղորդում է Արցախի ոստիկանությունը: 

«Ականը պայթել է տան բակում: Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում», – նշվում է հաղորդագրության մեջ: 

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նախապատրաստվում են նյութեր:–0–