Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Արցախի ՊԲ. օրվա ընթացքում հակառակորդը ձեռնարկել է հարձակողական գործողություններ, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել

04.10.2020, 23:37
Արցախի ՊԲ–ից հայտնում են, որ օրվա ընթացքում հակառակորդը ձեռնարկել է հարձակողական գործողություններ, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել
Արցախի ՊԲ. օրվա ընթացքում հակառակորդը ձեռնարկել է հարձակողական գործողություններ, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ: 

Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ–ն։ 

«Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: 

Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ: 

Փառք հայոց բանակի բոլոր մարտիկներին: Մենք հաղթելու ենք:–0–