Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Արցախի ՊԲ–ն ներկայացրել է նախորդ 7 օրվա ընթացքում առաջնագծում տիրող իրավիճակը

01.02.2020, 12:23
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում
Արցախի ՊԲ–ն ներկայացրել է նախորդ 7 օրվա ընթացքում առաջնագծում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. Արցախի ՊԲ–ն ներկայացրել է նախորդ 7 օրվա ընթացքում առաջնագծում տիրող իրավիճակը։

Հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1150 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–