Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Արցախի ՊԲ. գիշերը հակամարտության գոտում եղել է կայուն–լարված վիճակ, այս պահին մարտերը վերսկսվել են

02.10.2020, 09:34
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված
Արցախի ՊԲ. գիշերը հակամարտության գոտում եղել է կայուն–լարված վիճակ, այս պահին մարտերը վերսկսվել են
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը:

«Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ», – նշել են Պաշտպանության բանակից:–0–