Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Արցախի ՀՕՊ–ը հակառակորդի երկու ԱԹՍ է խոցել. ՊՆ

08.11.2020, 22:20
Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է
Արցախի ՀՕՊ–ը հակառակորդի երկու ԱԹՍ է խոցել. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա»,– հայտնում է Ստեփանյանը։

ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է։–0–