Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Արցախի ԱԱԾ–ն հերքել է «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տեղեկատվությունը, որը շրջանառում է Ադրբեջանը

25.09.2020, 15:57
Արցախի ԱԱԾ–ն հերքել է «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տեղեկատվությունը, որը շրջանառում է Ադրբեջանը
Արցախի ԱԱԾ–ն հերքել է «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տեղեկատվությունը, որը շրջանառում է Ադրբեջանը

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում հրապարակված «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» փաստաթղթի շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված մեկնաբանությունները, հարկ է համարում իրազեկել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կրկին ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձեր են իրականացվում, քանի որ նշված փաստաթուղթը կեղծ է, հաղորդում է Արցախի ԱԱԾ–ն։ 

«Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է էժանագին միջոցներով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում նմանատիպ տեղեկություններ տարածելուց, անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից և հետևել միայն պաշտոնական լրահոսին», – ընդգծում են գերատեսչությունից:–0–