Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Արցախի իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված ադրբեջանական ԶՈւ-ին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն. շտաբ

31.03.2022, 11:48
Մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված
Արցախի իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված ադրբեջանական ԶՈւ-ին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն. շտաբ
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը: 

«Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն», - նշվում է հաղորդագրության մեջ: 

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի:-0-