Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատել է Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալին

14.04.2023, 14:13
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատել է Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալին
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հունան Հայրումյանին ազատել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, հաղորդում է Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով, Վահրամ Պողոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ - նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:–0–