Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Առավոտից մեկնարկել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիաները

10.05.2024, 11:10
Ժամը 10–ից քաղաքացիները փոքր խմբերով փորձում են փակել փողոցներ։ Արարատի մարզի կողմից փակ է մուտքը դեպի Երևան
Առավոտից մեկնարկել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիաները

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի․/ԱՌԿԱ/․ Այսօր վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները, որոնց կազմակերպման կոչով նախօրեին հանրահավաքի ժամանակ հանդես էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրաստ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Ժամը 10–ից քաղաքացիները փոքր խմբերով փորձում են փակել փողոցներ։ Արարատի մարզի կողմից փակ է մուտքը դեպի Երևան։

Ակցիայի որոշ մասնակիցներ հավաքվել են Հանրապետության հրապարակում, Բագրատ Սրբազանը հրապարկում հավաքված քաղաքացիների հետ շարժվում է դեպի ԵՊՀ, որտեղ ուսանողներին կոչ են անում դասադուլ կազմակերպել։

Նախօրեին հանրահավաքի ժամանակ արքեպիսկոպոսը քաղաքացիներին կոչ էր արել կազմակերպել անհնազանդության ակցիաներ, գործադուլ և դասադուլ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստները՝ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, անցած շաբաթ օրը Կիրանց գյուղից երթ են սկսել և մայիսի 9–ին հասել Երևան։ Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի կասեցում, որի շրջանակում Տավուշի 4 գյուղերի տարածքները կփոխանցվեն ադրբեջանական կողմին։