Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Արարատ Միրզոյանը ԵՄ–ում, ԱՄՆ–ում և Կանադայում ՀՀ դեսպանների հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա իրավիճակը

22.01.2024, 11:16
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային ու տարածաշրջանային թեմաներով
Արարատ Միրզոյանը ԵՄ–ում, ԱՄՆ–ում և Կանադայում ՀՀ դեսպանների հետ քննարկել է  Հարավային Կովկասում առկա իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հունվարի 20-21-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ` եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված դեսպանների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում:

Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում (նախկին Twitter):

Նախարարի ելույթին հաջորդել է քննարկում` Հարավային Կովկասում առկա իրավիճակի, խաղաղության օրակարգին, կայունության հաստատմանն ուղղված ջանքերի, ՀՀ երկկողմ ու բազմակողմ օրակարգի ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային ու տարածաշրջանային թեմաներով:-0-