Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ

08.12.2021, 12:59
Միրզոյանը Փարիզում կմասնակցի Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 8-10 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ` մասնակցելու Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն: 

Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետի հետ միասին կմասնակցի «Հայաստանի էսպլանադի (այգու)» պաշտոնական բացման արարողությանը: 

Տեղի կունենան նաև հանդիպումներ այլ գործընկերների հետ: –0–