Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Արարատ Միրզոյանն Ուրուգվայում կմասնակցի ՀՀ դեսպանության բացման արարողությանը

21.03.2024, 12:49
Այցի ընթացքում տեղի է ունենալու Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը
Արարատ Միրզոյանն Ուրուգվայում կմասնակցի ՀՀ դեսպանության բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 21-22-ին պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի հետ, նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Այցի ընթացքում տեղի է ունենալու Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:-0-