Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ․ Փաշինյանը՝ կիրանցիներին

30.04.2024, 11:16
Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ: Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը
Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ․ Փաշինյանը՝ կիրանցիներին
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ: Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը։

Այս մասին հյատնում են ՀՀ Կառավարությունից։

Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կիրանցիները դժգոհ են մնացել Փաշինյանի հետ հանդիպումից։