Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

Ալեն Սիմոնյանն` Անկարայում. այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի (ՎԻԴԵՈ)

05.05.2023, 15:37
Նա հայտարարել է, որ մեծահույս է, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի այս տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում. ՎԻԴԵՈ
Ալեն Սիմոնյանն` Անկարայում. այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./ԱՌԿԱ/. Այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի, ուրբաթ Թուրքիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Մենք մեծահույս ենք, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի այս տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում», – ասել է Սիմոնյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան, առանց նախնական ծանուցման և առանց բացատրության, արգելել է իր օդային տարածքի օգտագործումը FLYONE ARMENIA ավիաընկերության օդանավերի համար։

ԶԼՄ–ների տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի նման դիրքորոշումը կապված է նախորդ շաբաթ Երևանի կենտրոնում «Նեմեսիս» գործողության (Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության կազմակերպիչների դեմ հատուցման ակցիա) մասնակիցների հուշարձանի բացման հետ։ Հուշահամալիրի վրա փորագրված են ազգային արժանապատվության ասպետների անունները, ովքեր վրեժխնդիր են եղել 1,5 միլիոն հայերի մահվան համար։–0–