Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Ալեն Սիմոնյան․ Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն

21.03.2024, 13:59
Նա նշել է, որ սա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը
Ալեն Սիմոնյան․ Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն՝ որպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս, հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Սա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը, մարդկանց միջեւ շփումները խթանելուն զուգահեռ, շատ կարևոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին», – հայտարարել է Սիմոնյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում ելույթի ժամանակ։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման հարցում զգալի հետընթաց է գրանցվել։ Նրա խոսքով, ԱԳՆ-ն փորձում է ակտիվացնել իր աշխատանքը և հույս ունի, որ այս տարի իրավիճակը դեպի լավը կփոխվի։–0–