Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Ադրբեջանը շուրջ 4 ժամ կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ

13.07.2023, 10:36
Ադրբեջանը շուրջ 4 ժամ կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ
Ադրբեջանը շուրջ 4 ժամ կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 12-ի՝ ժամը 21:00-ից հուլիսի 13-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Նշենք, որ Ադրբեջանը հուլիսի 12-ին երեք անգամ է կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմից վիրավորվել է 2 զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:-0-