Ադրբեջանը փակել է Կապան–Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար–Շուռնուխ հատվածը.ԱԱԾ
26.08.2021,
10:37
Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:
Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
"ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին", - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-