Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարն Արցախում, ինչի հետևանքով հայկական կողմը վիրավոր ունի

13.09.2023, 13:42
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարն Արցախում, ինչի հետևանքով հայկական կողմը  վիրավոր ունի
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 13- ին ժամը 12։15–ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ավելի վաղ ՊԲ–ն հաղորդել էր, որ այսօր ժամը 11:50-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։–0–