Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Ադրբեջանը գիշերն ականանետից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

11.11.2022, 12:20
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է
Ադրբեջանը գիշերն ականանետից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետ:

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:-0-