Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառում Արցախի որոշ շրջաններում. Բեգլարյան

19.09.2023, 15:43
Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառում Արցախի որոշ շրջաններում
Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառում Արցախի որոշ շրջաններում. Բեգլարյան
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառում Արցախի որոշ շրջաններում, այս մասին հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Х սոցցանցի իր էջում (նախկին Twitter)։

«Պայթյուններ Ստեփանակերտում։ Ալիևի ցեղասպան ռեժիմը սկսեց Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի փուլը»,- գրել է Բեգլարյանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տարածաշրջանում սկսվել են «տեղական հակաահաբեկչական միջոցառումներ»՝ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգն ապահովելու և վերականգնելու նպատակով։ Ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը։ -0-