Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ադրբեջանն Արցախում խախտել է շփման գիծը, փորձում է արվում բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի առաջխաղացումը

24.03.2022, 18:17
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը
Ադրբեջանն Արցախում խախտել է շփման գիծը, փորձում է արվում բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի առաջխաղացումը

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը: 

Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: 

«Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է: Հետագա զարգացումների մասին հանրությունը պարբերաբար կտեղեկացվի», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-