Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում անցակետի տեղադրումը բացարձակապես անընդունելի է. Սիմոնյան

24.04.2023, 14:33
Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը՝ ապահովելով Լաչինի միջանցքի ողջ անվտանգային գոտուց զինված ուժերի դուրսբերումը, հայտարարել է Սիմոնյանը
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում անցակետի տեղադրումը բացարձակապես անընդունելի է. Սիմոնյան
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացարձակ անընդունելի է համարում Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում անցակետի տեղադրումը բացարձակապես անընդունելի է, քանի որ կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը։

Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը՝ ապահովելով Լաչինի միջանցքի ողջ անվտանգային գոտուց զինված ուժերի դուրսբերումը, ինչպես նաև հորդորում ենք ՄԱԿ-ի անդամ երկրներին, ովքեր ունեն միջազգային անվտանգությունը պահպանելու մանդատ, արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Արդարադատության միջազգային դատարանի որոշում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Սիմոնյանը՝ կրկին կոչ անելով դադարեցնել Արցախի արգելափակումը։-0-