Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Ադրբեջանի հարձակման հետևանքով երկու հայ զինծառայող է մահացել, երկուսը վիրավոր է

12.01.2022, 00:11
Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում
Ադրբեջանի հարձակման հետևանքով երկու հայ զինծառայող է մահացել, երկուսը վիրավոր է
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./ԱՌԿԱ/. Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.): հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։-0-