Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Ադրբեջանի արձակած կրակի հետևանքով 39–ամյա զինծառայող է զոհվել

01.09.2021, 15:09
Երասխի հատվածում Ադրբեջանի արձակած կրակի հետևանքով 39–ամյա զինծառայող է զոհվել
Ադրբեջանի արձակած կրակի հետևանքով 39–ամյա զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Գեղամ Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա։ Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։–0–