Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում կա 25 զոհ

19.09.2023, 21:03
Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում կա 25 զոհ
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են», - հայտնել է Ստեփանյանը:

Արցախում մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են: Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։-0-