Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Ադրբեջանի ԶՈւ–ն Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը

03.03.2023, 10:52
Հայկական կողմից տուժածներ չկան
Ադրբեջանի ԶՈւ–ն Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։–0–