Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայ-ավստրիական բանակցությունները խթան կլինեն քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության զարգացման համար

27.06.2012, 14:33
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և  Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը  բարձր են գնահատել ավստրիացի առաջնորդի այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և  Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը  բարձր են գնահատել ավստրիացի առաջնորդի այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: 

Չորեքշաբթի ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողության ժամանակ կողմերը նշել են, որ բանակցությունների արդյունքները նոր խթան կհանդիսանան հայ-ավստրիական քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության զարգացման համար: 

Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Ավստրիայի նախագահին՝ հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների նկատմամբ հավասարակշռված դիրքորոշման համար:

Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ երկուշաբթի ժամանել է Հայաստան՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:--0--