Рейтинг@Mail.ru
USD
377.88
EUR
450.06
RUB
4.8891
GEL
140.75
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ

28.03.2023, 11:09
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./ԱՌԿԱ/. ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

Պատելը հավելել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Դոնֆրիդն ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ 

«Ինչպես պետքարտուղարը բազմիցս ասել է, ուղիղ երկխոսությունն է այս հարցի լուծման և ամուր խաղաղության հասնելու բանալին։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների միջոցով», - նշել է Դոնֆրիդը։-0-