Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան կայցելի Վրաստան և Հայաստան

12.07.2024, 11:36
Այցի նպատակն է քննարկել ժողովրդավարական կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի, ԶԼՄ-ների և խոսքի ազատության հարցերը
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան կայցելի Վրաստան և Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 9-ից 17-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան) և Երևան (Հայաստան), հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Այցի նպատակն է քննարկել ժողովրդավարական կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի, ԶԼՄ-ների և խոսքի ազատության հարցերը:

Զեյան կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ու կքննարկի հարցեր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ոլորտներում Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների առաջխաղացման վերաբերյալ:

Այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերին, ինչպես նաև Հաղպատի վանք՝ նպաստելու կրոնական ազատության նկատմամբ հարգանքին և աջակցելու մշակութային պահպանմանը։