Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

ԱՄՆ նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին և Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ

29.06.2021, 11:26
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է հայ ժողովրդին և Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ
ԱՄՆ նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին և Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է հայ ժողովրդին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարությունը։

«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունն ընդհանուր արժեքներից մեկն է, և համագործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ու հակամարտությունների կարգավորման հարցում: Մենք հավատարիմ ենք այդ գործընկերության ամրապնդմանը»,- նշել է ԱՄՆ նախագահը։–0–