Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
0

ԱՄՆ–ն ակնկալում է ռազմական համագործակցության խորացում Հայաստանի հետ. Պենտագոնի ներկայացուցիչ

31.01.2019, 12:15
Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ակնկալում է ռազմական համագործակցության խորացում Հայաստանի հետ։  
ԱՄՆ–ն ակնկալում է ռազմական համագործակցության խորացում Հայաստանի հետ. Պենտագոնի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն ակնկալում է համագործակցության խորացում Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության առաջխաղացմանն ուղղված համատեղ աշխատանքի իրականացում, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լաուրա Ք. Քուփերը։

Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA), ԱՄՆ–ում ՀՀ դեսպանատանն իր ելույթի ժամանակ, որը կազմակերպվել էր ՀՀ ԶՈւ–ի կազմավորման տարեդարձի կապակցությամբ, Քուփերը բարձր է գնահատել ՀՀ ԶՈւ–ի անձնվեր ներդրումը միջազգային գործողություններում և խաղաղապահ առաքելությունում։

Նա նշել է, որ ԱՄՆ–ն գնահատում է այն փաստը, որ Հայաստանը հետամուտ է Աֆղանստանում «Վճռորոշ աջակցություն» առաքելությանը։ Նշվել է նաև, որ Հայաստանը ՆԱՏՕ–ի անդամ չհանդիսացող այն հինգ երկրներից է, որը գործարկված է ՆԱՏՕ–ի առաքելության մեջ Կոսովոյում։

Քուփերը նաև բարձր է գնահատել ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հետ Հայաստանի գործընկերության 15–ամյակը։

Հունվարի 28–ին Հայաստանը նշեց ՀՀ ԶՈւ–ի կազմավորման 27–ամյակը։–0–